AM
1 Հոկտեմբեր 2021 - 09:20 AMT

Մայր աթոռի տեղեկատվական համակարգը նոր տնօրեն ունի՝ տեր Եսայի քահանա Արթենյանը

Մայր աթոռ սուրբ Էջմիածնի տփղեկատվական համակարգի տնօրենի ու խոսնակի պարտականությունները կատարող Վահրամ քահանա Մելիքյանը հայտարարել է այդ պաշտոնում իր մոտ 20-ամյա ծառայությունն ավարտելու մասին։

«Ծառայությունս Սուրբ Էջմիածնին պիտի շարունակեմ այլ հանգամանքում»,-գրել է նա։

Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հայրապետական տնօրինությամբ Տեղեկատվական համակարգի նոր տնօրեն է նշանակվել Տեր Եսայի քահանա Արթենյանը։

Տեր Եսային ազատվել է Արարատյան Հայրապետական թեմում ստանձնած հոգևոր պարտականություններից։