AM
1 Հոկտեմբեր 2021 - 09:51 AMT

Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետն ազատվել է պաշտոնից

Խաչատուր Խաչատրյանն ազատել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի պաշտոնից։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագիրը։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի. Խաչատուր Խաչատրյանին ազատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի պաշտոնից»,– ասվում է հրամանագրում:

Խաչատրյանը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ էր նշանակվել 2019-ին։