AM
1 Հոկտեմբեր 2021 - 14:13 AMT

ՊՆ ղեկավարն ու Իրանի դեսպանը հայ-իրանական գործակցության խորացման հարցեր են քննարկել

ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին՝ քննարկել են նաև հայ-իրանական համագործակցության խորացմանը և տարածաշրջանային խնդիրներին առնչվող այլ հարցեր:

Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԻԻՀ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Բահման Սադեղինը:

Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է իրավիճակը տարածաշրջանում, կարևորել Իրանի դերակատարությունը տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում։

Ավելի վաղ ՀՀ-ում Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դեվալը ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Հնդկաստանը պատրաստ է խորացնել Հայաստանի հետ գործակցությունը պաշտպանական ոլորտում: