AM
4 Հոկտեմբեր 2021 - 07:39 AMT

ԱԺ նախագահը եռօրյա պաշտոնական այցով մեկնել է ՌԴ

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը եռօրյա պաշտոնական այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:

Այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ ՌԴ բարձրաստիճան պաշտոնյանների հետ: Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կհանդիպի ՌԴ ԴԺ Պետական դումայի ղեկավար Վյաչեսլավ Վոլոդինին, ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին, ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին:

Ծրագրային այց է նախանշված նաև ՌԴ դիվանագիտական ակադեմիա, որտեղ քննարկումներ կկազմակերպվեն պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության հետ: Հայաստանյան պատվիրակությունը կհյուրընկալվի Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին:

Պաշտոնական այցի եզրափակիչ օրը ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը կհանդիպի ՌԴ հայ համայնքի ներկայացուցիչների հետ: