AM
5 Հոկտեմբեր 2021 - 13:05 AMT

Արա Նռանյանն ընտրվել է ՀԾԿՀ անդամ

ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից առաջադրված Արա Նռանյանն ընտրվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) անդամի պաշտոնում։

ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Նարեկ Բաբայանը տեղեկացրել է, որ Նռանյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 68 պատգամավոր, դեմ` 7–ը։

Քվեարկությանը մասնակցել է 75 պատգամավոր։