AM
3 July 2003 - 17:44 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՍՆԱԿԸ ՀՐԱՎԻՐՎԵԼ Է ՄՈՍԿՎԱ

Ռուսաստանի Պետդումայի նախագահ Գենադի Սելեզնյովը հրավիրել է Հայաստանի Ազգային Ժողովի նորընտիր խոսնակ Արթուր Բաղդասարյանին պաշտոնական այց կատարել Մոսկվա: Հրավերի մասին ուղերձը այսօր Հայաստանի խոսնակին է հանձնել ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Դրյուկովը: Ա. Բաղդասարյանի հետ հանդիպման ընթացքում դեսպանը կարեւորել է հայ-ռուսական միջխորհրդարանական կապերի զարգացումը եւ երկու երկրների խորհրդարանականների համագործակցությունը միջազգային կազմակերպություններում: