AM
11 Հոկտեմբեր 2021 - 07:17 AMT

Արշակ Կարապետյանը մեկնել է ՌԴ

Հոկտեմբերի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն, տեղեկացնում է պաշտպանության նախարարությունը։

Այցը Մոսկվա աշխատանքային է։

ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի նախորդ այցը ՌԴ տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ին։ Նիժնի Նովգորոդում նա հետևել էր Ռուսաստանի և Բելառուսի «Զապադ-2021» համատեղ ռազմավարական զորավարժության ակտիվ փուլին։