AM
12 Հոկտեմբեր 2021 - 09:54 AMT

Դիլիջանի թունելը մինչև 17։00-ն կիսով չափ կհոսանքազրկվի

Հոկտեմբերի 12-ին Դիլիջանի թունելը ժամը 10։00-ից մինչև 17։00-ն կիսով չափ կհոսանքազրկվի։ Դա պայմանավորված է պրոֆիլակտիկ աշխատանքներով, տեղեկացնում է ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը։

Վարորդներին հորդորում են պահպանել երթևեկության կանոնները։