ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արսեն Ավագյանը նշանակվել է Իրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի.Արսեն Ավագյանին նշանակել Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Թեհրան)»,-ասված է հրամանագրում։
ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Արտաշես Թումանյանը հետ է կանչվել Իրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:






