AM
9 July 2002 - 15:56 AMT

ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՆԱՏՈ-Ի ԶԻՆԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀՆԱՐԱՎՈՐ Է ԹՈՒՐՔ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ, ԳՏՆՈՒՄ Է ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ

Առաջիկայում կայանալիք ՆԱՏՕ-ի “Best Effort-2003” զինավարժություններին, որոնք տեղի կունենան «Համագործակցություն հանում խաղաղության» ծրագրի շրջանակներում, հնարավոր է նաեւ Թուրքիայի զինված ուժերի ստորաբաժանումերի մասնակցությունը: Այդ մասին այսօր հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Ընթացիկ տարվա աշնանը Հայաստանում կկայանա նախապատրաստական սեմինար: Այդ զինավարժությունները կդառնան Հայաստանի եւ այլ երկրների ռազմական համագործակցության խորացման հերթական քայլը, նշել է Սերժ Սարգսյանը: