AM
14 Հոկտեմբեր 2021 - 14:17 AMT

Ֆրանսիայի նորանշանակ դեսպանն այցելել է Եռաբլուր

Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Ան Լյույոն այցելել է Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցել զոհվածների հիշատակին։ Դեսպանն այդ մասին գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում։

«Եռաբլուրում ես հարգանքի տուրք մատուցեցի Հայաստանի ֆրանսիական համալսարանի զոհված ուսանողների և բոլոր նրանց հիշատակին, ովքեր զոհվեցին մարտերում: Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում զոհված զինվորների ընտանիքներին: Ֆրանսիան աջակցում է տարածաշրջանում բնակչության անվտանգության ապահովմանն ուղղված կողմերի ջանքերին», – նշված է դեսպանի գրառման մեջ: