Սահմանի կահավորման նպատակով Ազգային անվտանգության ծառայությանը հողամաս է հատկացվել Սյունիքի մարզի Ճակատեն գյուղի տարածքում։ Այդ մասին որոշումն ընդունվել է կառավարության նիստում։
ԱԱԾ-ին հատկացվել է 1․1 հեկտար հողատարածք։
Ճակատեն գյուղը սահմանամերձ է դարձել 44-օրյա պատերազմից հետո և հարակիից է Արցախի Քաշաթաղի շրջանին։






