«Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ՀՀՇ հիմնադիր անդամ, ՀԱԿ վարչության անդամ Վանո Սիրադեղյանի հուղարկավորության կազմակերպման նպատակով կստեղծվի կառավարական հանձնաժողով: Այդ մասին հայտնել են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, տեղեկացնում է Aysor.am-ը։
Հանձնաժողովում կքննարկվեն սգո արարողության հետ կապված հարցերը:
Սիրադեղյանի հոգեհանգստի և հուղարկավորության ժամկետները պարզ լինելուց հետո մանրամասներ կհաղորդվեն:
Հայ ազգային կոնգրեսը կոչ է արել Վանո Սիրադեղյանին հուղարկավորել Կոմիտասի անվան պանթեոնում։
Սիրադեղյանը մահացել է հոկտեմբերի 15-ին` արտերկրում։






