Հոկտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը և 22-ի լույս 23-ի գիշերն Արարատյան դաշտում` հատկապես Արմավիրում, օդում կանխատեսվում է մինչև -1, հողի մակերևույթին` -3․․-4 աստիճան ցուրտ։ Այդ մասին հայտնում է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Հանրապետության տարածքում hոկտեմբերի 20-ի ցերեկը, 21-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 19-20-ն աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով:
Երևանում հոկտեմբերի 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 21-ին, 22-ին մայրաքաղաքում ցերեկային ժամերին կգրանցվի +18..+19:






