Հոկտեմբերի 22-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 2146 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 291,052-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան 47 դեպք է գրանցվել, 42-ը՝ կորոնավիրուսից և մահվան 5 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 5944 դեպք կա, այլ պատճառով՝ 1248:
Ապաքինվել է ևս 1134 մարդ։
Առողջացածների ընդհանուր թիվը 258,486 է։
Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը 25, 374 է։
Հոկտեմբերի 21-ին կատարվել է 18,598 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,958,792 թեստ է արվել։