AM
22 Հոկտեմբեր 2021 - 09:14 AMT

Պատվաստվելու հնարավորություն՝ նաև կիրակի օրը, հոկտեմբերի 24-ին

ՀՀ առողջապահության նախարարության և Երևանի քաղաքապետարանի համագործակցությամբ բոլոր ցանկացողներին կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հնարավորություն կընձեռվի նաև կիրակի օրը՝ հոկտեմբերի 24-ին:

«Պատվաստումների օր Երևան քաղաքում» միջոցառման շրջանակներում Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետր ազգային ակադեմիական թատրոնի բակում, ժամը 11:00-18:00-ն:

Տեղակայված կլինեն «Գրիգոր Նարեկացի ԲԿ» , «Թիվ 20 պոլիկլինիկա», «Արաբկիր մանկական պոլիկլինիկա» ՓԲԸ մասնագետների շարժական կետերը:

Պատվաստումը կիրականացվի ՀՀ ում կիրառություն ստացած բոլոր պատվաստանյութերի տեսակներով: