ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է հայտնի ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին ծննդյան օրվա կապակցությամբ։ Այդ մասին նա գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբոլոգում։
«Շնորհավոր տարեդարձդ, սիրիելի Քիմ Քարդաշյան։ Շատ ուրախ եմ, որ նույնիսկ այդքան հեռու գտնվելով Հայաստանից, զգում և հասկանում եք, որ Հայաստանը մեր հայրենիքն է՝ Ձեր, իմ․․․Բոլորիս Հայրենիքը։ Մաղթում եմ ամուր առողջություն, երջանկություն և ամենայն բարիք»,-ասվում է գրառման մեջ։
Ավելի վաղ Արմեն Սարգսյանը ավելի վաղ Քիմ Քարդաշյանին ուղղված նամակում երախտագիտություն էր հայտնել նրան Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ներդրած ավանդի համար:






