AM
22 Հոկտեմբեր 2021 - 11:23 AMT

Գիշերն Արարատյան դաշտում մինչև -3 աստիճան կլինի, հողի մակերևույթին՝ -5…-6

Հոկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը Արարատյան դաշտում, հատկապես Արմավիրում օդում կանխատեսվում է մինչև -3, հողի մակերևույթին -5․.․-6 աստիճան ցուրտ, տեղեկացնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 26-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ:

Երևանում՝ հոկտեմբերի 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 26-ին սպասվում է անձրև: Հոկտեմբերի 23-ին մայրաքաղաքում ցերեկային ժամերին կգրանցվի +17-+19 աստիճան տաքություն, 24-ի ցերեկը՝ +18-+20 աստիճան։