2021 թվականի երրորդ եռամսյակում լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության կիրառման 3 դեպք է արձանագրվել։ Այդ մասին հայտարարել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ ներկայացնելով ՀՀ-ում խոսքի ազատության վիճակի մասին ԽԱՊԿ 2021թ. երրորդ եռամսյակի զեկույցը։
Նա նշել է, որ դիտարկվող ժամանակահատվածում ԶԼՄ-ների և նրանց աշխատակիցների վրա ճնշումների 20 դեպք է արձանագրվել, տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումները 37-ն են»,- նշեց ԽԱՊԿ-ի նախագահը, գրում է Factor.am-ը։
«2021 թվականի երրորդ եռամսյակը լրագրողների և լրատվամիջոցների համար խիստ մտահոգիչ ժամանակահատված էր հատկապես նոր սահմանափակումներ կիրառելու տեսանկյունից։ Դիտարկվող ժամանակահատվածում մենք արձանագրել են 15ք նոր հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների, որոնց մեծ մասը պաշտոնյաների և պետական մարմինների կողմից է», – նշել է Մելիքյանը՝ հավելելով, որ սա նույնպես մտահոգիչ ցուցանիշ է:






