Ընդդիմադիր պատգամավոր Արթուր Ղազինյանն 9-րդ անգամ չի ընտրվել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում։ Ղազինյանը ԱԺ «Հայաստան» խմբակցության առաջադրած թեկնածու է։
Ըստ Դոնթի բանաձևի, պաշտոնը վերապահված է ընդդիմությանը։
Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին հորդորել է նոր թեկնածու ներկայացնել։
Ավելի վաղ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը, անդրադառնալով ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանին երկրորդ անգամ չընտրելուն, ասել էր, որ եթե ընդդիմությունը 5 տարի անընդմեջ նրան առաջադրի, մեծամասնությունն անընդհատ մերժելու է նրա թեկնածությունը։






