«Կովկասյան քառյակի» (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Ռուսաստան) անդամ-երկրների խորհրդարանների ղեկավարների հանդիպումը կկայանա հուլիսի 15-ին Սանկտ-Պետերբուգում: Հանդիպմանը կքննարկվեն տարածաշրջանի հրատապ խնդիրները եւ դրանց լուծմանը ուղղված համատեղ ջանքերը: Հանդիպման շրջանակներում կանցկացվի տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման քառակողմ «Անդրկովկասյան ձեւաչափի» նիստը: Սա կլինի առաջին նման հանդիպումը, որը կանցնի դռնփակ: Հիշեցնենք, որ «Կովկասյան քառյակի» խորհրդարանների խոսնակների հանդիպումն անցկացնելու առաջարկով հանդես է եկել ռուսաստանյան կողմը: