AM
2 Նոյեմբեր 2021 - 08:32 AMT

Aravot.am․ Աղվանի-Տաթև այլընտրանքային ճանապարհը մոտ 6 ժամով փակ է, չի զգուշացվել

Նոյեմբերի 2-ի առավոտյան Աղվանի–Տաթև այլընտրանքային ճանապարհով երթևեկողներին Վերին Խոտանան գյուղի տարածքից ոստիկաններն արգելում են առաջ շարժվել, տեղեկացնում է Aravot.am-ը քաղաքացի Արտյոմ Մխիթարյանի վրա հղումով։

Վերջինս ընտանիքի հետ Երևան էր գնում և չի կարողացել շարունակել ճանապարհը։

«Ասացին մոտ 6 ժամ ճանապարհը փակ է լինելու, ասֆալտ են անում։ Ստիպված հետ դարձանք։ Չեն զգուշացրել նախապես, գոնե Սյունիք գյուղում ոստիկաններ լինեին՝ զգուշացնեին, չքշեինք հասնեիք ճանապարհի կեսը»,- ասել է նա։

Գորիս–Երևան միջպետական Մ2 ավտոճանապարհի Որոտանի հատվածը շրջանցելու համար, վերջին ամիսներին երթևեկությունը կատարվում է այլընտրանքային ճանապարհով, որը շահագործման կհանձնվի նոյեմբերի վերջին։ Իսկ Որոտանով երթևեկը իրականացվում է շարասյունով․ ավտոմեքենաներին ժամը մեկ ուղեկցում են ռուս սահմանապահները։