AM
3 Նոյեմբեր 2021 - 06:13 AMT

Սիրադեղյանի թաղման հանձնաժողովը կգլխավորի Արայիկ Հարությունյանը

Գրող, պետական գործիչ Վանո Սիրադեղյանի մահվան կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով, որի անհատական կազմը հաստատվել է:

Ֆինանսների նախարարին հանձնարարվել է 20-օրյա ժամկետում վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:

Հանձնաժողովը կգլխավորի ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

Սիրադեղյան մահացել է հոկտեմբերի 15-ին։