AM
3 November 2021 - 06:32 AMT

ՀՀ-ում կովիդի դեմ լրիվ պատվաստվել է չափահասների 12%-ը

Հայաստանում կովիդի դեմ ավելի քան 817?000 պատվաստում է իրականացվել, որի մեծ մասն առաջին դեղաչափն է։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նախարարը նշել է, որ լիարժեք պատվաստվել է մոտ 254,000 մարդ՝ չափահաս բնակչության 12%-ը:

Համավարակի սկզբից ՀՀ-ում կովիդից մահացել է 6441 մարդ, ևս 1305 վարակված՝ ուղեկցող հիվանդություններից։ Նոյեմբերի 1-ին ռեկորդային՝ 68 մահ էր գրանցվել, որից 6-ը՝ ուղեկցող հիվանդություններից։