AM
3 Նոյեմբեր 2021 - 12:23 AMT

Խաչատրյան. Հակակոռուպցիոն կոմիտեն 2022-ին մոտ 2000 կոռուպցիոն բնույթի հանցագործություն կքննի

Հակակոռուպցիոն կոմիտեն 2022-ին նախատեսում է քննել մոտ 2000 կոռուպցիոն բնույթի հանցագործություն, Ազգային ժողովում հայտարարել է կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը:

Նա նշել է, որ վիճակագրական ցուցանիշները մոտավորապես այդ թվի մասին են խոսում, քանի որ Հատուկ քննչական ծառայությունը, Քննչական կոմիտեն, ԱԱԾ քննչական դեպարտամենտը և ՊԵԿ քննչական ծառայությունը քննել են մոտավորապես այդ քանակի քրգործեր:

«Բնական է՝ ոչ միայն քրեական գործերով է ծանրաբեռնվելու կոմիտեն, այլև՝ կոռուպցիոն բնույթի դիմումների, բողոքների քննությունն է, նյութերի նախապատրաստությունն է, օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացումն է», – ասել է նա:

Խաչատրյանը նշել է, որ հաջորդ տարի նախատեսում են գործարկել նաև տարածքային ստորաբաժանումները: