AM
4 Նոյեմբեր 2021 - 09:32 AMT

Էդիկ Հակոբյանը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի փոխնախագահի ԺՊ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Էդիկ Հակոբյանը նշանակվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնակատար:

«Ղեկավարվելով «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 14-րդ մասով և 20-րդ հոդվածի 1-ին մասով՝

Էդիկ Հակոբյանին նշանակել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնակատար», – ասվում է վարչապետի որոշման մեջ: