«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ նոյեմբերի 8-ին Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքին կմասնակցի նաև դաշինքի ղեկավար, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Այդ մասին նա ասել է ParaTV-ին։
«Մենք փորձում ենք ազգային դիմադրություն ձևավորել, որի կարգախոսն է՝ «Ոչ Հայաստանի թրքացմանը, ոչ Արցախի հայաթափմանը»,-ասել է նա։
Օհանյանը հորդորել է բոլորին գալ Ազատության հրապարակ և ցույց տալ, որ հայ ժողովուրդը կարող է ոտքի կանգնել, ազգային դիմադրություն ցուցաբերել։
«Ես կոչ եմ անում բոլորին գալ, որ միասին ցույց տանք, որ հայ ժողովուրդն իրականում այդ դիմադրության ձևավորելու հավաքական կամք ունի։ Կարծում եմ, մեր երկրի ճակատագրով անհանգիստ քաղաքացիները հանրահավաքում կստանան իրենց հուզող հարցերի պատասխանները։ Նոյեմբերի 8-ին դրվելու է համահայկական դիմադրության մեկնարկը»,-ասել է Օհանյանը։






