AM
8 Նոյեմբեր 2021 - 08:13 AMT

Դպրոցները, որտեղ դասարանում կովիդի 10% դեպքեր կգրանցվեն, կանցնեն հեռավարի

Այն դպրոցները, որտեղ դասարանում կորոնավիրուսի 10 տոկոսի չափով դեպքեր կգրանցվեն, կանցնեն հեռավար ուսուցման։ Այդ մասին Ազգային ժողովում հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ հավելելով, որ հեռավարի անցում կլինի նաև, եթե կովիդով վարակի դեպքեր լինեն ուսուցչական կազմում։

Նախարարը նշել է՝ քանի որ հայտնի չէ, թե որքան ժամանակ կպահանջվի վարակն ամբողջության հաղթհարելու համար, տևական լոքդաունները բավական վնասակար հետևանքներ են ունենում։ Նա նշել է նաև, որ, ըստ ԱՀԿ հանձնարարականների, դպրոցների փակումը կամ կիսատ ռեժիմով աշխատելը կարող է որոշակի սեղմ ժամանակահատվածում միայն իրականացվել, հակառակ դեպքում այլ խնդիրներ կարող են առաջանալ։

Նոյեմբերի 8-ից դասերը հանրակրթական դպրոցներում վերսկսվել են։