«Քաղաքացիական խորհուրդ» ՀԿ ներկայացուցիչները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել Գլխավոր դատախազություն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից իր պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ։
Նշենք, որ «Քաղաքացիական խորհուրդ» ՀԿ-ն բողոքի ակցիա է իրականացնում՝ պահանջելով կասեցնել կապիտուլյացիոն գործընթացը։ Նրանք Գարեգին Նժդեհի հրապարակում պատռել են նոյեմբերի 10-ին ստորագրված հայտարարությունը՝ որպես «սև թուղթ», ապա քայլերթ են իրականացրել դեպքի ՀՀ գլխավոր դատախազության շենք՝ հաղորդում ներկայացնելու։ Հաղորդման պատճենը նրանք հանձնել են նաև կառավարությանը, տեղեկացնում է «Փաստինֆոն»։
Ակցիայի մասնակիցներն ասել են, որ Փաշինյանը, ստորագրելով եռակողմ հայտարարությունը և Ադրբեջանի վերահսկողության ներքո հանձնելով Արցախի տարածքները, խախտել է սահմանադրական կարգը և անցել իր լիազորությունները։ Ակցիայի մասնակիցների խոսքով՝ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ստորագրված եռակողմ հայտարարությունն ապօրինի, ապօրինածին փաստաթուղթ է, որը ստորագրելու իրավունք Փաշինյանը չուներ։
Հանցագործության մասին հաղորդումը ներկայացնելուց հետո ակցիայի մասնակիցները քայլերթով շարժվել են դեպի «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Արցախյան երրորդ պատերազմում նահատակված հայորդիների հիշատակին։






