AM
9 November 2021 - 09:06 AMT

ԵԽ-ում ՀՀ նախկին դեսպանը՝ ԱԳ փոխնախարար

Եվրոպայի խորհրդում ՀՀ նախկին մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը նշանակվել է արտաքին գործերի փոխնախարար։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան որոշումը։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Պարույր Հովհաննիսյանին նշանակել արտաքին գործերի նախարարի տեղակալ»,-ասվում է որոշման մեջ։

Պարույր Հովհաննիսյանը հետ էր կանչվել Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պաշտոնից հոկտեմբերի 29-ին։