AM
9 November 2021 - 13:52 AMT

Պաշտպանության նախարարը մեկնել է Մոսկվա

Նոյեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա։

ՌԴ մայրաքաղաքում պատվիրակությունը մասնակցելու է նոյեմբերի 10-ին կայանալիք՝ ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին:

Նոյեմբերի 6-8-ը Կարապետյանը երկօրյա աշխատանքային այցով Արցախում էր՝ ԱՀ պաշտպանության նախարար Կամո Վարդանյանի հրավերով։

Արցախում, Պաշտպանության բանակի հրամանատարի ուղեկցությամբ, Կարապետյանն այցելել է մարտական հենակետեր, հանդիպել մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներին, ծանոթացել դիրքերի ամրաշինական, ինչպես նաև հերթապահության կրման սոցիալ-կենցաղային պայմաններին։