AM
9 Նոյեմբեր 2021 - 14:55 AMT

Սննդային թունավորման կասկածով 8 երեխա է հոսպիտալացվել

Սննդային թունավորման կասկածով «Մուրացան» համալսարանական հիվանդանոց է ընդունվել 8 երեխա՝ 7-11 տարեկան։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։

«Ներկա պահին երեխաներից 5-ը գտնվում է բուժհաստատության բոքսային բաժանմունքում` կայուն ծանր վիճակում, իսկ մյուս 3-ը թունաբանական բաժանմունքում` միջին ծանրության»,-ասվում է գրառման մեջ:

Ավելի վաղ թունավորման զանգվածային դեպքեր էին գրանցվել «Տաշիր պիցցա» պիցցերիաների կետերում, որոնցից օգտված անձինք հոսպիտալացվել էին «աղիքային վարակին» բնորոշ ախտանշաններով։