AM
10 November 2021 - 08:10 AMT

Moderna-ի ավելի քան 60,000 դեղաչափ է հասել ՀՀ

Եվրոպական միության «Բնակչության պաշտպանության մեխանիզմի» շրջանակում Սլովակիայից Հայաստանին նվիրաբերված ամերիկյան Moderna ընկերության 60,700 դեղաչափ «Սպայկվաքս» պատվաստանյութը հասել է Հայաստան, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Օդանավակայանում ներկա են եղել Հայաստանում Սլովակիայի արտակարգ և լիազոր դեսպան Միրոսլավ Հացեկը և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարի տեղակալ Յան Պլեշինգերը, ովքեր հանձնել են նվիրատվությունը առողջապահության նախարարությանը:

Բաշխումից հետո ներկրված խմբաքանակը հասանելի կլինի առողջության առաջնային պահպանման օղակում և շարժական պատվաստումային կետերում:

Հայաստանում կիրառվող «Սպայկվաքս» պատվաստանյութը նախատեսված է 12 և բարձր տարիքի անձանց շրջանում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումներ իրականացնելու համար: