AM
16 Նոյեմբեր 2021 - 07:03 AMT

Տաթևի ղեկավար է ընտրվել «Շանթ դաշինքի» թեկնածուն

Սյունիքի մարզի Տաթև համայնքի նորընտիր ավագանու՝ նոյեմբերի 15-ին հրավիրված առաջին նիստի ընթացքում, ավագանու մեծամասնության կողմից համայնքի ղեկավար է ընտրվել Սամվել Լալայանը։

Նա գլխավորում է «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության Տաթև համայնքի ավագանու ցուցակը, տեղեկացնում է կուսակցությունը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Տաթև համայնքի «Ապրելու երկիր» խմբակցությունը «Շանթ դաշինք» խմբակցության հետ համատեղ ստորագրել է համագործակցության հուշագիր՝ հաշվի առնելով Տաթև համայնքի ավագանու ընտրությունների արդյունքները։ «Երկու խմբակցությունները համայնքի ղեկավար կընտրեն «Շանթ դաշինք» կուսակցության համամասնական ցուցակի առաջին համար Սամվել Լալայանին, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ՝ «Ապրելու երկիր» կուսակցության համամասնական ցուցակի առաջին համար Մարատ Գերասիմյանին»,-ասվում էր հայտարարության մեջ։