AM
8 July 2002 - 14:41 AMT

ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆ Է ԺԱՄԱՆՈՒՄ ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

Այսօր աշխատանքային այցով Երեւան է ժամանում Եվրախորհրդի Գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմմերը: Հուլիսի 9-ին Վալտեր Շվիմմերը հանդիպումներ կանցկացնի Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում եւ խորհրդարանում, ինչպես նաեւ ելույթ կունենա Երեւանի Պետհամալսարանում: Հուլիսի 10-ին նախատեսված է Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի հանդիպումը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Վալտեր Շվիմմերի այցը Հայաստան կավարտվի հուլիսի 11-ին: