Հայաստանն առաջին կարգի արագ արձագանքման բժշկական թիմ կունենա։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Վրաստանի աջակցությամբ («Արբեյտեր-Սամարիտեր-Բանդ») տրվել է արագ արձագանքման թիմի ստեղծման պաշտոնական մեկնարկը։
Մասնակցել են առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը, ASB Վրաստանի գրասենյակի տնօրեն Դիմիտրիե Թոդորովիչը, Հայաստանում ԱՀԿ տարածաշրջանային տնօրենի հատուկ ներկայացուցիչ Օլեգ Ստորոժենկոն, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը:
Հանդիպմանը քննարկվել է Հայաստանում բժշկակական թիմի ձևավորման հայեցակարգն ու ճանապարհային քարտեզը, շահագրգիռ կողմերի գործառույթներն ու պարտականնությունները:
Անահիտ Ավանեսյանը կարևորել է արագ արձագանքման թիմի ստեղծումը թե' երկրի ներսում` երկրաշարժերին, զինված հակամարտություններին, համաճարակային վտանգ պարունակող վարակիչ հիվանդություններին արձագանքելու տեսանկյունից, թե' տարածաշրջանում արտակարգ իրավիճակներին արձագանքելու համար։
ԱԱԲԹ-ները կընդգրկեն առողջապահության ոլորտի մասնագետների: Թիմի անձնակազմի կարողությունները համապատասխանելու են ԱՀԿ և նրա գործընկերների կողմից սահմանված չափանիշներին։
Արագ արձագանքման բժշկական թիմի նպատակն է նաև ձեռք բերել միջազգային դասակարգում ունեցող, որակյալ բժշկական օգնություն տրամադրող թիմի կարգավիճակ։






