AM
23 Նոյեմբեր 2021 - 07:15 AMT

Միքայել Վարդանյանը Շիրակի մարզի հաշմանդամություն ունեցող 464 երեխայի դրամական օգնություն է հատկացրել

Շիրակի մարզում հաշվառված է մինչև 18 տարեկան հաշմանդամություն ունեցող 464 երեխա:

Բարերար Միքայել Վարդանյանի հերթական բարեգործական ծրագրի արդյունքում, բոլոր 464 նպաստառու ընտանիքներին տրամադրվել է միանվագ 250,000-ական դրամ ֆինանսական աջակցություն:

Ծրագրի ընդհանուր բյուջեն 116 մլն դրամ է: