Նոյեմբերի 22-ին հակառակորդի կրակոցից ժամկետային զինծառայող Սուրիկ Սաֆարյանի սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Նշվում է, որ ՔԿ-ի զինվորական քննչական գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ (սպանություն), 7-րդ (սպանություն մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից) և 13-րդ կետերով (սպանություն ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով) հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Դեպքը տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի հատվածում տեղակայված հայկական դիրքերում։ ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Սուրիկ Յուրիկի Սաֆարյանը թշնամու կրակոցից ստացել է կրծքավանդակի կողմնային պատի հրազենային միջանցիկ մահացու վնասվածք:






