AM
24 Նոյեմբեր 2021 - 14:43 AMT

Ժամկետային է զոհվել գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորումից

Նոյեմբերի 24-ին` ժամը 14։50-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում տեղակայված մարտական հենակետում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Սուրեն Ռոմանի Ավետիսյանի (ծնվ. 2001թ.) դին՝ գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորմամբ։

Տարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար։

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Սուրեն Ավետիսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին։