AM
25 Նոյեմբեր 2021 - 14:06 AMT

Կաթողիկոսը մեկնել է Մոսկվա

Նոյեմբերի 25-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը հայրապետական այցով մեկնել է Մոսկվա, տեղեկացնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։

Այցի ընթացքում Նորին սրբությունը հանդիպումներ կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարների հետ` քննարկելու նրանց հոգածությամբ իրականացվող ծրագրերը: