AM
3 July 2003 - 17:39 AMT

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԸ ՄԻԱՑԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳԻՆ

Հայկական ատոմային էլեկտրակայանը այսօր միացել է Հայաստանի էներգահամակարգին: Ինչպես հաղորդել են ՀՀ էներգետիկայի նախարարության մամլո ծառայությունում, կայանում բավարար քանակով վառելիք կա մինչեւ 2004 թվականի օգոստոսը աշխատելու համար: Հիշեցնենք, որ միջուկային վառելիքը, որը բերվել էր Ռուսաստանից մոտավորապես մեկ ամիս առաջ, գնվել է «ԵԷՍ» ռուսական բաժնետիրական ընկերության կողմից, որի կառավարմանը կհանձնվեն ՀԱԷԿ-ի ֆինանսական հոսքերը: