«5165» շարժման ղեկավար Կարին Տոնոյանը հայտարարել է, թե իրենց ճանապարհները «Ազատագրական շարժման» հետ բաժանվում են և «5165»-ը կսկսի «պայքարի նոր փուլ»։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆյեսբուքյան իր էջում։
Նոյեմբերի 29-ին շարժումը կներկայացնի շարժման փողոցային պայքարի և բողոքի ակցիաներից դուրս գալու պատճառներն ու հանգամանքները։
«5165» շարժումը կներկայացնի նաև գործունեության հետագա ծրագրերը, պահանջներն ու պայքարի նոր տեսակները։
«Ազատագրական շարժումը» կշարունակի պայքարի իր ճանապարհը, որում նրան հաջողություն ենք մաղթում, իսկ «5165» շարժումը կմտնի պայքարի նոր փուլ՝ համազգային համախմբման գործընթացով բաց հանդիպումներ կազմակերպելով քաղաքական և հասարակական բոլոր ուժերի հետ, մեծ հույսով, որ պիտի կարողանա համախմբել այն ուժերին, որոնք հանուն Հայի և Հայաստանի պատրաստ կլինեն մի կողմ թողնել իրենց խմբային կամ անհատական ամբիցիաները և ձևավորել առաջնորդական այն ուժը, որը հստակ ծրագրով Հայաստանը կհանի այս խորը փոսից:
Ի՞նչ է պետք- հստակ նպատակ, այդ նպատակին հասնելու ծրագիր և կամք, բոլորն էլ ունենք, և եթե անգամ չհաջողվի համախմբել շատ ուժերի, ապա մենակ դուրս կգանք պայքարի, դրա կամքն էլ ունենք։ Մի ցավալի բան միայն անպայման պիտի նշեմ- այս ճանապարհին ում կողքը կանգնեցինք, ասացին՝ գործ չունեք, իրենք ուրիշ տեղից են ուղղորդվում, ում հետ բարևեցինք, ասացին՝ զգույշ, եկել են ձեզ փչացնելու….. համոզված եմ նույնը բոլորին են ասում, և այսպես պիտի վախեցած ապրե՞նք, միթե մեր Երկրում չկա ազատ կամքի տեր ժողովուրդ, պարզապես մարդիկ, որոնց համար ամենաթանկը Հայրենիքն է, համոզված եմ՝ կա: Իսկ ուղղորդվող ուժերից մենք չենք վախենում, քանզի հնարավոր չէ ուղղորդել այն ուժը, որին արդեն ուղղորդում են Հայրենիքի ցավը, մեր Երկինք բարձրացած որդիներն ու Աստված։
Հենց այս երեք հոգևոր ուժերն էլ կօգնեն մեզ մասնատված ամբոխից նորից դառնալ ժողովուրդ ու բռունցքված ազգ»,- ֆեյսբուքում գրել է Տոնոյանը:
«5165» շարժումը մեկ շաբաթ ընդվզման ու բողոքի ակցիաների է մասնակցել «Ազատագրական շարժման» հետ, ուխտագնացություն կատարել դեպի Էջմիածին։
Նոյեմբերի 27-ին հանրահավաքում «Զարթոնք» կուսակցության հիմնադիր, «Ազատագրական շարժման» պայքարի նախաձեռնողներից Արա Զոհրաբյանը հայտարարեց, որ «Ազատագրական շարժումը» պահանջում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականը,






