ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ: Այդ մասին ասել է նրա պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը, տեղեկացնում է Aysor.am-ը։
«Պարոն Տոնոյանը ևս 2 ամսով կմնա կալանքի տակ։ Դատարանը հրապարակել է վճիռը, սակայն որոշումը դեռևս չի տրամադրվել պաշտպանական կողմին, հետևաբար, բովանդակության մասին որևէ բան ասել չեմ կարող», – ասել է փաստաբանը։
Տոնոյանը և զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանը («Պատրոն Դավո») ձերբակալվել են ԱԱԾ-ում քննվող քրգործի շրջանակում:
Ըստ ԱԱԾ-ի հաղորդագրության՝ Տոնոյանը և Գալստյանը որպես մեղադրյալ են ներգրավվել 2,277,323,840 դրամ գումար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար։ Քրործի շրջանակում ձերբակալվել, ապա կալանավորվել է նաև ԶՈւ ԳՇ նախկին պետ Ստեփան Գալստյանը: Նա մեղադրվում է նյութական ծանր հետևանքներ առաջացնող պաշտոնեական դիրքի չարաշահման և պաշտոնեական կեղծիք կատարելու համար:






