AM
1 Դեկտեմբեր 2021 - 07:02 AMT

Լիճքում հրդեհի հետևանքով անկել է մոտ 700 ոչխար և 25 խոշոր եղջերավոր

Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 01:14-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լիճք գյուղի «Էդոյի գոմեր» կոչվող տարածքում հրդեհ է նկատվում:

Այրվել է անասնագոմ, մոտ 6000 հակ անասնակեր, անկել է մոտ 700 ոչխար և մոտ 25 խոշոր եղջերավոր կենդանի։

Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, տեղեկացնում է ԱԻՆ-ը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:00-ին, մարվել՝ 09։44-ին։