Նոյեմբերի 24-ին «Մեգամոլ Արմենիայի» առաջին հարկում բացվել է DANZ-ի՝ Երևանում թվով երրորդ խանութ-սրահը, որտեղ ներկայացված է բրենդի ամբողջ տեսականին:
DANZ-ի ֆեշն խանութները գործում են նաև մայրաքաղաքի երկու խոշոր մոլերում՝ «Դալմա Գարդեն մոլում» և «Երևան Մոլում»:
Ընկերության հիմնադիր տնօրեն Հարություն Հուլունյանը նշել է, որ DANZ-ի ասելիքն ավելի քան պարզ է. «Արտադրված է Հայաստանում» պիտակն այլևս որակի, ոճի և «հայկականը» նորաձև դարձնելու ու հանրայնացնելու մասին է»։
Հուլունյանի խոսքով` ընկերության գրանցած հաջողություններն ու բրենդի նկատմամբ ամեն օր մեծացող պահանջարկը շարժառիթ հանդիսացան ունենալ նոր մասնաճյուղ։

DANZ-ը տեղական շուկա է մտել համարձակ գաղափարներով և դարձել հայկական ամենասիրելի բրենդներից մեկը։ Ընկերությունն այսօր ունի իր յուրօրինակ գույնն ու շատ կարճ ժամանակահատվածում դարձել է ոլորտի առաջատարներից մեկը։
Շրջանակների պատրաստման համար որպես հումք օգտագործվում է ցելուլոզային ացետատ, որն ակնոցների արտադրության ոլորտում համարվում է աշխարհում ամենատարածված ու որակյալ նյութը։ DANZ-ի ապակիները բարձորակ են ու անվտանգ և 100%-ով պաշտպանում են արևի ճառագայթներից։ Բրենդն առաջարկում է ակնոցներ բոլորի համար․ այստեղ իրենց համապատասխան մոդելը կգտնեն ինչպես կանայք և տղամարդիկ, այնպես էլ` երեխաները։
DANZ-ը հպարտությամբ ներկայացնում է հայկական արտադրանքը, ոճն ու որակը նաև միջազգային շուկայում: Ընկերության ամբողջ հավաքածուն առցանց հարթակներում հասանելի է նաև ԱՄՆ-ում։ Ռուսաստանում գործում է DANZ խանութ-սրահը և համապատասխան կայքը։

DANZ-ի արտադրանքը կարելի է գտնել բրենդի ֆեշն խանութներում կամ պատվիրել կայքում։
ՀՀ ամբողջ տարածքում գործում է անվճար առաքում։






