AM
2 December 2021 - 12:09 AMT

ԵՄ-ն կաջակցի ՀՀ-ին ավիացիոն անվտանգությունը բարելավելու նպատակով

Եվրոպական հանձնաժողովն աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ավիացիոն անվտանգությունը բարելավելու նպատակով։ Այդ մասին ասվում է Հայաստանում Եվրամիության պատվիրակության հայտարարության մեջ։

«Հաշվի առնելով Հայաստանի և Եվրամիության միջև ընդլայնված հարաբերություններն ավիացիայի ոլոտում, որի վկայությունն է Ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագրի ստորագրումը (CAAA), Եվրոպական հանձնաժողովն աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ի հայտ եկած թերությունները շտկելու և ավիացիոն անվտանգությունը բարելավելու համար»,-ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ վերջերս ԵՄ կողմից ստորագրվել է «ԵՄ աջակցությունը Հայաստանում Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից թռիչքային անվտանգության վերահսկողության ուժեղացմանը թռիչքային գործունեության և թռիչքային պիտանիության պահպանման ոլորտներում» նոր պայմանագիրը։