AM
7 Դեկտեմբեր 2021 - 12:41 AMT

Վերականգնվել է սահմանին ՀՀ քաղաքացիություն չունեցողների համար ՊՇՌ հետազոտություն անցնելու հնարավորությունը

Վերականգնվել է ՀՀ սահմանի անցման կետերում ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց համար ՊՇՌ լաբորատոր հետազոտություն անցնելու հնարավորությունը, հայտնում է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը։

ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 11-ի n 1514-ն որոշման մեջ փոփոխություններ են կատարվել։

Ըստ որոշման, Հայաստանի քաղաքացիություն չունեցող անձանց՝ սահմանված միջոցառումների կիրառումից հրաժարվելու և ԱՐՄԵԴ համակարգում գրանցվելուց հրաժարվելու կամ պատվաստման սերտիֆիկատ չունենալու դեպքում նրանց՝ Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելն արգելվում է: