AM
7 Դեկտեմբեր 2021 - 14:59 AMT

«Հայաստանը» թեկնածու չի առաջադրել ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում

«Հայաստան» խմբակցությունը թեկնածություն չի առաջադրել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում։

Ըստ Դոնթի բանաձևի, պաշտոնը վերապահված է ընդդիմությանը։

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրել է, որ հանձնաժողովի գրասենյակը այս պահին չի ստացել «Հայաստան» խմբակցության կողմից թեկնածուի առաջադրում, տեղեկացնում է Արմենպրեսը։

«Այս իրողությունից ելնելով մեր հետագա օրակարգը կառուցված կլինի կանոնակարգ օրենքի պահանջի հիման վրա, իսկ կանոնակարգ օրենքը նման դեպքերում, եթե «Հայաստան» խմբակցությունը չի ներկայացրել թեկնածու, տալիս է լուծումներ: 5 օրվա ընթացքում կանոնակարգ օրենքի պահանջով կհրավիրենք հաջորդ արտահերթ նիստը և կտանք իրավական լուծում այս խնդրին»,- ասել է Քոչարյանը։

ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության թեկնածու Արթուր Ղազինյանը 14 անգամ չի չընտրվել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում: