AM
9 Դեկտեմբեր 2021 - 15:24 AMT

ՊՆ․ Ադրբեջանցիների կրակոցներից 2 զինծառայող թեթև վիրավորվել է

Դեկտեմբերի 9-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների կողմից իրականացված սադրանքի հետևանքով հայկական կողմից թեթև հրազենային վիրավորում է ստացել 2 զինծառայող։

Ժամը 18։00-ի դրությամբ փոխհրաձգությունը դադարել է։

Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր, որ դեկտեմբերի 9-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ սադրանքի են դիմել՝ ժամը 16։25-ից սկսած տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների։