AM
10 December 2021 - 10:43 AMT

ՊՆ․ Ադրբեջանի ԶՈւ-ն հարձակվել է հայկական դիրքերի վրա և կորուստներով հետ շպրտվել

Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հարձակում են գործել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի վրա։

Հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը, կրելով մարդկային կորուստներ, հետ է շպրտվել ելման դիրքեր։

Այս պահին փոխհրաձգությունը շարունակվում է։

ՀՀ պաշտպանության նախարարությունը պարբերաբար հանդես կգա իրադրության վերաբերյալ հաղորդագրություններով։